2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած ընտրություններից հետո, նորընտիր համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի կողմից կազմակերպված սպառնալիքների և ճնշման տակ 2018 թվականի մարտի 1-ին, հիմք ընդունելով այլ անձի կողմից գրված տնօրենի պաշտոնից ազատվելու դիմումը։Ֆոտոռեպորտաժ

Երեկ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Իրինա Աթաբեկյանի և վերջինիս շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Սարգսյանի բողոքների քննությունը։

Ըստ բողոքաբերների՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի խոշորացված համայնքի ղեկավարի 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած ընտրություններից հետո, նորընտիր համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի կողմից կազմակերպված սպառնալիքների և ճնշման տակ 2018 թվականի մարտի 1-ին,

հիմք ընդունելով այլ անձի կողմից գրված տնօրենի պաշտոնից ազատվելու դիմումը, մարտի 15-ից Իրինա Աթաբեկյանը ազատվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի «Էդիկ Ղուլյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից, որից հետո, մարտի 2-ին, Ճամբարակի համայնքապետարանի աշխատակիցները

(համայնքապետարանի տնտեսվար Գեղամ Մինասյան, մշակույթի բաժնի վարիչ Կարեն Բալյան և Սամվել Թուղտարյան) ներխուժել են դպրոց և փոխել են մուտքի դռան փականը, փաստացի արգելափակելով «Էդիկ Ղուլյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի մուտքը դպրոց, հետագայում նաև առանց իրավական հիմքերի զրկելով նրան աշխատելու իրավունքից:

Այս ամենին նախորդել են բազմաթիվ հալածանքի ակցիաներ անձամբ Վազգեն Ադամյանի և իր հովանավորված անձանց կողմից: Իրինա Աթաբեկյանը և նրա շահերը պաշտպանող փաստաբան Տիգրան Սարգսյանը պահանջում են դատարանից պարտավորեցնել քննչական մարմնին հարուցել քրեական գործ ներկայացված փաստերի հիման վրա։

Նմանատիպ գրառումներ