2018-ին Չինաստանը ռեկորդային թվով ուղեծրային արձակումներ է իրականացրել:

2018 թվականին Չինաստանն իր պատմության ընթացքում ռեկորդային թվով ուղեծրային արձակումներ է իրականացրել՝ իր գրանցած ցուցանիշով առաջ անցնելով մյուս բոլոր երկրներից: Ինչպես գրում է China Daily-ն, մեկ տարում Չինաստանը 39 արձակում է իրականացրել:

Նախորդ տարին Չինաստանի համար տիեզերքում գրանցած հաջողությունների առումով չափազանց ակտիվ էր, քանի որ 12 ամսվա ընթացքում երկիրն այնքան ուղեծրային արձակում է իրականացրել, որքան 1990-ականներին էր իրականացրել: Ընդ որում, այդ թիվն ավելի մեծ է, քան Ռուսաստանի, ԵՄ-ի և Հնդկաստանի իրականացրած արձակումների ընդհանուր թիվը:

Ուղեծրային արձակումների թվով Չինաստանին հաջորդում է ԱՄՆ-ը (34 արձակում), իսկ երրորդ, չորրորդ ու հինգերորդ հորիզոնականներում են համապատասխանաբար Ռուսաստանը, ԵՄ-ն ու Հնդկաստանը:

2018-ին Չինաստանն իրակայացրել է աշխարհի բոլոր ուղեծրային արձակումների մեկ երրորդը: Չինական 39 առաքելությունից 37-ն իրականացվել է «Չանչժեն» հռթիրակրի միջոցով, որը տարբեր ուղեծրեր է հանել 104 տիեզերական սարք: 2018 թվականին Չինաստանի իրականացրած բոլոր առաքելությունները բարեհաջող են եղել:

Նմանատիպ գրառումներ