2018-ի հունվար-նոյեմբերին նվազել է թե՛ աշխատանք փնտրողների, թե՛ գործազուրկների թիվը. ԱՎԾ

2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմել է 81,849 մարդ, որից գործազուրկ են 65,136-ը։

Նշենք, որ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է թե՛ աշխատանք փնտրողների, թե՛ գործազուրկների թիվը՝ համապատասխանաբար 6,1%-ով և 8,9%-ով։ Այս ցուցանիշներն առկա են Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակման մեջ։

Առանձնացնելով ցուցանիշն ըստ սեռի՝ նշենք, որ աշխատանք փնտրողներից 54,078-ը կանայք են, իսկ 27,771-ը՝ տղամարդիկ։

Ամենաշատը աշխատանք փնտրողները Շիրակի մարզից են՝ 15,557-ը, որից գործազուրկ են 12 230-ը, ապա Երևանից՝ 12,476, գործազուրկ՝ 9172-ը:

Աշխատուժի պահանջարկը աճել է 41,4 տոկոսով՝ 2967 անձի համար:

Նմանատիպ գրառումներ