2020 թվականի հունվարի 1-ից թոշակները կբարձրանան 10 տոկոսով:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը 2020 թվականի հունվարի 1-ից թոշակները կբարձրացնի 10 տոկոսով:

«Երեկ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, և կարող ենք մի քանի արձանագրում անել: Քննարկման շրջանակներում որոշում կայացվեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները: Նաև գիտենք, որ սեպտեմբերից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը: Որոշում կայացվեց, ինչի մասին հայտարարել էինք, որ մենք կփորձենք միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988-ի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ դե յուրե պետության պարտավորություններն արձանագրված են: Այդ նպատակով կհատկացվի 3 մլրդ դրամ»,- ասաց Վարչապետը:

Ինչ վերաբերում է ծրագրի մանրամասներին, հարցի լուծման մեթոդաբանությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրանք հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն:

Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ հունիսից արդեն բարձրացել են զինվորականների աշխատավարձերը, ինչը նշանակում է, որ զինվորականներն ստանում են բարձրացված աշխատավարձեր:

Նմանատիպ գրառումներ