<<Դատավորները շարունակում են մնալ տեղական իշխանիկների ազդեցության տակ>>

<<Դատավորները շարունակում են մնալ տեղական իշխանիկների ազդեցության տակ>> — այս կարծիքին է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի «Էդիկ Ղուլյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Իրինա Աթաբեկյանը։

Ըստ Աթաբեկյանի, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի խոշորացված համայնքի ղեկավարի 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած ընտրություններից հետո, նորընտիր համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի կողմից կազմակերպված սպառնալիքների և ճնշման տակ 2018 թվականի մարտի 1-ին, հիմք ընդունելով այլ անձի կողմից գրված տնօրենի պաշտոնից ազատվելու դիմումը, իրեն ազատել են «Էդիկ Ղուլյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։

Կկատարվածի փաստով Իրինա Աթաբեկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, սակայն ըստ Աթաբեկյանի տեղական իրավապահները և դատարանը կաշկանդված են համայնքի ղեկավար Ադամյանի հետ ունեցած կապերով։

Այլևս հույս չկապելով տեղական իրավապահ մարմինների և դատարանի հետ՝ Աթաբեկյանը դիմում է ՀՀ վարչապետ Փաշինյանին՝ խնդրելով նրա հանձնարարությունը իր բողոքի օբյեկտիվ քննության համար։

Աթաբեկյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Սարգսյանը Newsday.am կայքին հայտնեց, որ պայքարը իրավական հարթությունում շարունակվելու է, փաստաբանը բողոքարկելու է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը վերաքննիչ դատարան, քանի որ որոշումը համարում է ապօրինի։

Նմանատիպ գրառումներ