30-ն անց ժամանակակից կնոջ տասը պատվիրան:

1. Տորթի եւ խնձորի միջեւ ընտրություն կատարելիս մեկ բաժակ ջուրն ընտրիր:

2. Եթե արդեն գիշերվա 12-ն է, իսկ դու պետք է մազերդ լվանաս, ոտքերդ սափրես եւ մատներդ հարդարես. միշտ քունն ընտրիր: Ոտքերը կարելի է թաքցնել, մազերը՝ պոչ կապել, իսկ մատներին թափանցիկ լաք քսել ավտոբուսի սպասելիս: Բայց ոչինչ չի թաքցնի հոգնած դեմքն ու զզվելի տրամադրությունը:

3. Ցանկացած հնարավորության դեպքում ճամփորդիր: Նոր տպավորությունները փորձ ձեռք բերելու հրաշալի հնարավորություն են, ընդ որում՝ առաց ծերանալու:

4. Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին դատապարտելու փոխարեն ինքդ քեզ հարցրու. «Արդյո՞ք դա իմ գործն է»: Հետո փակիր բերանդ ու գնա գործերիդ:

5. Բուռն սիրավեպի եւ վաստակելու հնարավորության դեպքում երկրորդ տարբերակն ընտրիր:

6. Որքան էլ երկարատեւ եւ ուրախ լինի երեկույթը, ամեն ինչ արա, որպեսզի քո սեփական անկողնում արթնանաս:

7. Աննորմալ մարդու համար ժամանակ եւ էմոցիաներ ծախսել կարելի է միայն այն դեպքում, եթե դու բժիշկ ես, իսկ նա՝ հիվանդ, որը քեզ վճարում է:

8. Վիճաբանության ընթացքում ոչ թե ճշմարտություն է ծնվում, այլ միգրեն: «Ահա՛, ինչպես ասես» նախադասությունը կօգնի ժամանակ եւ նյարդեր խնայել:

9. Հանգստության եւ միայնության մեջ անցկացրած օրն ավելի լավ է օգնում, քան SPA սրահը:

10. Աշխարհում ոչ մի տղամարդ չարժե, որպեսզի տանջվես անհարմար կոշիկով:

Աղբյուրը՝ lady-journal.info

Նմանատիպ գրառումներ