Ancient Origins. Հայաստանը հին աշխարհի մետաղաձուլության կենտրոնն էր

Մ.թ.ա. 5-4 դարերում Հայկական լեռնաշխարհի տարածքում մշակել, ապա արտահանել են օգտակար հանածոների գրեթե բոլոր տեսակները։ Այդ թվում էին անագը, ոսկին, արծաթը, ցինկը, մագնիումը, մկնդեղը, աղը և այլն։ Այս մասին հայտնում են բրիտանա-ավստրալական գիտահանրամատչելի ancient-origins.net կայքում։

Մետաղների ձուլումը և դրանցից տարբեր իրերի պատրաստումը՝ զենքից մինչև զարդեղեն, չափազանց մեծ դեր ունեին հին աշխարհում այս տարածաշրջանի քաղաքակիրթ զարգացման գործում։

Համաձայն հոդվածում ներկայացվող պատմական փաստերի՝ ասորական արքա Շամշի-Ադադ V-ը, որը կառավարել է մ.թ.ա. մոտ 824-811 թթ., հայտնել է, որ թագավորության հարստությունը մեծ քանակությամբ արծաթե, ոսկե և բրոնզե զենքերն ու առարկաներն են, որոնք բերվել են Հայկական լեռնաշխարհից։

Ինչպես նշվում է հոդվածում, բազմաթիվ ասորական, եգիպտական աղբյուրներ հիշատակում են, որ մ.թ.ա. երկրորդ հազարամյակի վերջից Հայկական լեռնաշխարհում ակտիվ զարգացում էր ապրում մետաղաձուլությունը։ Ի դեպ, խոսքը գնում է այն ժամանակների համար բարդ տեխնոլոգիաների մասին, որոնք օգտագործվում էին ձուլման ընթացքն ապահովելու համար։

Մետաղաձուլության հնագույն ավանդույթների մասին վկայում են նաև Մեծամորում հնագիտական պեղումները։ Այստեղ հայտնաբերվել է խոշոր հանքա-մետաղաձուլական համալիր, որը թվագրվում է մոտավորապես մ.թ.ա. 3-1 դարերին։ Նույն տարածքում հնէաբանները գտել են աշխարհում ամենահինը համարվող աստղադիտարանի մնացորդները։

Համաձայն կայքի՝ այդ ժամանակներից ի վեր Հայաստանը դարձել է մետաղի խոշորագույն մատակարարը հին աշխարհի տարբեր երկրներում, ինչը նպաստել է ոչ միայն հենց Հայաստանի տնտեսության զարգացմանը, այլև հարևան երկրների. նշվում է հոդվածում։

Նմանատիպ գրառումներ