CNN-ը հայտնում է Պարսից ծոցում իրանա-բրիտանական միջադեպի մասին:

Հուլիսի 10-ին Պարսից ծոցում իրանական 5 նավեր փորձել են որսալ բրիտանական British Heritage նավթային տանկերը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով երկու ամերիկացի չինովնիկների, ովքեր տեղյակ են միջադեպին, փոխանցում է Ինտերֆաքսը:

Երբ բրիտանական տանկերը պատրաստվել է դուրս գալ Պարսից ծոցից և մտնել Օրմուզի նեղուց, նրան իրանական մոտորանավակներ են մոտեցել: Ամերիկացի չինովնիկների պնդմամբ, մոտորանավակներից կարգադրել են  British Heritage-ին մնալ իրանական ջրերում: Միջադեպն իբր նկարահանվել է ամերիկյան օդանավից:

Դրանից հետո տանկերին ուղեկցող Թագավորական նավատորմի HMS Montrose նավը ստիպել է իրանական կողմին նահանջել:

Բրիտանական իշխանություններն արդեն հաստատել են, որ HMS Montrose-ը նույն ժամանակահատվածում եղել է նշյալ վայրում:

Նմանատիպ գրառումներ