EmpYraY ռոք խումբը հանդես կգա նոր կազմով:

EmpYraY ռոք խումբը այսուհետ հանդես կգա նոր կազմով: NEWS.am STYLE-ին այս մասին հայտնել է Empyray ռոք խմբի դաշնակահարուհի Գիսանե Պալյանը։

Նրա խոսքով՝ խմբին միացել են Էմիլ Խոսրովյանը /վոկալ/ և Համլետ Գրիգորյանը /հարվածային գործիքներ/:

Խումբն իր առաջին ելույթը նոր կազմով կունենա սեպտեմբերի 28-ին Ազատության հրապարակում Armenia In Rock Fest ռոք փառատոնի շրջանակներում:

Ի դեպ, ռոք-խումբն արդեն ձայնագրվել է 3 ստեղծագործություն նոր ալբոմի համար, տարվում են տեսահոլովակի նկարահանման աշխատանքներ: Նախատեսվում է մեծ համերգային գործունեություն:

Նմանատիպ գրառումներ