Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող հայտնիների վարկանշային աղյուսակը:

Forbes hեղինակավոր ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող հայտնիների վարկանշային աղյուսակը, որում 100 անուն է ընդգրկվել:

Աղյուսակը գլխավորում է ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը: 29-ամյա երգչուհին 2018թ.-ի հունիսից մինչև 2019թ.-ի հունիս 185 մլն դոլար է վաստակել: Նշվում է, որ 2018թ.-ին Reputation ձայնասկավառակի շրջանակներում նրա շրջագայությունը 266,1 մլն դոլարով ամենաեկամտաբերն է դարձել ԱՄՆ-ի պատմության մեջ:

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է 21-ամյա մոդել, ձեռնարկատեր և հեռուստաաստղ Քայլի Ջեները: Նա մեկ տարվա մեջ 170 մնլ դոլար է վաստակել: Լավագույն եռյակը եզրափակում է 42-ամյա ռեփեր Քանյե Ուեսթը՝ 150 մլն դոլարով:

Ամենաբարձր վարձատրվող աստղերի թոփ տասնյակում հայտնվել է արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին (127 մլն դոլար), բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը (110 մլն դոլար), պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտինանու Ռոնալդուն (109 մլն դոլար), բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը (105 մլն դոլար), ինչպես նաև ամերիկյան The Eagles ռոք խումբը (100 մլն դոլար), ամերիկացի հոգեբան և հեռուստահաղորդավար Ֆիլ Իգըլսը (95  մլն դոլար) և մեքսիկացի բռնցքամարտիկ Սայլ Ալվարեսը՝ Կանելո մականունով (94 մլն դոլար):

Աղյուսակը եզրափակում է կանադացի երգչուհի Սելին Դիոնը՝ 37.5  մլն դոլար եկամտով:

Նմանատիպ գրառումներ