Ford Motor ընկերությունը նոր արտադրական և գիտահետազոտական կենտրոններ կստեղծի Չինաստանում:

Ամերիկյան Ford Motor ընկերությունը նախատեսում է գիտահետազոտական օպերատիվ կենտրոններ ստեղծել Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով չինական աղբյուրին:

Ինչպես հաղորդվում է, երկու կենտրոնն էլ ստեղծվելու են 2017-ից ի վեր Նանկինում արդեն աշխատող ինժեներա-հետազոտական կենտրոնի հիման վրա, որն ընդգրկված է աշխարհի 9 խոշորագույն արտադրական և հետազոտական ընկերությունների կազմում:  

Առաջիկա երեք տարում ամերիկյան ավտոարտադրողը մտադիր է չինացի սպառողներին առաջարկել մոտ 30 նոր ավտոմեքենա՝  Ford և Lincoln ապրանքանիշերի ներքո, որոնցից 10-ից ավելին կհամալրվեն էլեկտրական շարժիչներով:

Վերջին մի քանի տարում Նանկին քաղաքում մի շարք խոշոր չինական ընկերություններ են հիմնադրվել, ինչպես նաև համաշխարհային մեքենաշինական հսկաներից ոմանք: 2018-ին ավտոմեքենաների արտադրության ծավալը Նանկինում կազմել է մոտ 900 000 միավոր:

Նմանատիպ գրառումներ