Google-ը բողոքարկել է Եվրահանձնաժողովի կողմից ընկերության դեմ 1,49 եվրոյի տուգանք սահմանելու որոշումը:

Google ընկերությունը Եվրոպական դատարանում բողոքարկել է Եվրահանձնաժողովի՝ ընկերությանը 1,49 մլրդ եվրոյի չափով տուգանելու մասին որոշումը: Ինչպես նշում է The Telegraph-ը, ամերիկյան ընկերության դեմ տուգանքը սահմանվել էր համացանցում գովազդի տեղադրման և որոնման ժամանակ մյուս որոնողական համակարգերի հետ մրցակցային պայմանների խախտման համար:

Հայտնի է, որ Google AdSense for Search ծառայության գործունեության մեջ հայտնաբերված խախտումներով պայմանավորված տուգանքը Եվրամիության կողմից վերջին 5 տարիներին Google-ի դեմ հարուցված 4-րդ հակամենաշնորհային գործն է:

Նախորդ տարի ԵՄ-ն ընկերությանը տուգանել էր ռեկորդային 4,34 մլրդ եվրոյով: Տուգանքը սահմանվել էր այն պատճառով, որ Google-ն իր Android օպերացիոն համակարգի միջոցով արգելափակել էր մրցակիցների գովազդները:

Մինչդեռ 2017թ. ընկերությունը կրկին մրցակցային կանոնների խախտման պատճառով տուգանվել էր 2,42 մլրդ եվրոյով:

Նմանատիպ գրառումներ