System Of a Down-ը տեղեկացրել է, որ Եվրոպայում համերգային շրջագայությունից ստացված միջոցների մի մասը կուղղվի Հայաստան:

Աշխարհահռչակ System Of a Down ռոք խմբի երաժիշտները հայտարարել են հաջորդ տարի համերգային շրջագայությամբ հանդես գալու մասին, որից ստացված հասույթի մի մասը կփոխանցվի Հայաստանին:

«Ուրախ ենք հայտնելու 2020 թվականի մեր եվրոպական շրջագայության համերգների ամսաթվերի մասին: Տոմսերի վաճառքը մեկնարկում է հոկտեմբերի 4-ին: Այն կներառի նաև VIP կարգի տոմսերը, որոնց վաճառքից ստացված միջոցները կփոխանցվեն «Իմ քայլը» հիմնադրամին, որն աջակցում է առողջապահությանը, կրթությանը, բարեկեցությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանն առնչվող նախաձեռնություններին Հայաստանում»,- ասվում է խմբի՝ սոցցանցերում հրապարակած հաղորդագրության մեջ:

Ռոք երաժիշտները համերգներով հանդես կգան Նիդերլանդներում, Գերմանիայում, Չեխիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Շվեյցարիայում և Շվեդիայում:  

Նմանատիպ գրառումներ