Tesla-ն 7 տոկոսով կկրճատի իր աշխատակիցների թիվը ողջ աշխարհում:

Էլեկտրամեքենաների արտադրությամբ զբաղվող ամերիկյան Tesla  ընկերությունը 7 տոկոսով կկրճատի իր մշտական աշխատակիցների թվաքանակը ողջ աշխարհում: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին ընկերության պորտալում տեղեկացրել է Իլոն Մասկը:

Բացի այդ, ընկերությունը կպահպանի միայն առավել կարևոր ժամանակավոր հաստիքները և կապալառուներին: «Անցյալ տարին ամենադժվարինն էր Tesla-ի պատմության մեջ», — ասվում է մամուլի հաղորդագրությունում:

Չորրորդ եռամսյակի նախնական տվյալները ցույց են տվել, որ ըստ US GAAP-ի՝ ընկերության եկամուտը նվազել է երրորդ եռամսյակի համեմատ:

Tesla-ն տեղեկացրել է մինչև մայիս բոլոր շուկաներում Model 3 էլեկտրամեքենայի մատակարարումն ապահովելու անհրաժեշտության մասին:

Tesla-ի բաժնետոմսերը Նյու Յորքի նախնական աճուրդում էժանացել են 4,6 տոկոսով:

Նմանատիպ գրառումներ