Հեղինակային

Мне до лампочки, թե ինչ են խոսում․ Ֆորշ

Վերջին օրերին լրատվական դաշտում ու ողջ համացանցում քննարկման առարկա  է դարձել ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ-երգահան Ֆորշի հացազրույցը, որտեղ նա ոչ սթափ վիճակում էր։ Armdaily.am-ը կապ հաստատեց արտիստի հետ` դեպքի առնչությամբ պարզաբանում ստանալու նպատակով։  Երգահանն ասաց, որ լրատվամիջոցից կապվել են իր հետ, պայմանավորվել են հարցազրույցի համար, ապա եկել են նկարահանման։ Անդրադառնալով հարցին, թե ինքը ոչ սթափ վիճակում քննդատության է արժանացրել գործող իշխանություններին նա նշեց․  «Ինչ կապ ունի, ինչ վիճակում եմ եղել, հիմա էլ կարող եմ կրկնել այն ինչ արդեն ասել եմ»։ 

Ֆորշն ընդգծեց, որ հարցազրույցից հետո չի հետևել, թե ինչ արձագանք է ունեցել հարցազրույցի ընթացքում իր ոչ սթափ վիճակում լինելը։  «Ում հետ չի պատահում, ով չի խմում։ Мне до лампочки, թե ինչ են խոսում»,-ասաց Ֆորշը։

www.armdaily.am

Առնչվող Հոդվածներ