Հասարակություն

ԱԱԾ-ին հրահանգված էր ոչ թե ձերբակալել, այլ ֆիզիկապես ոչնչացնել. Փաշինյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Լոֆթ»-ում էր, որտեղ մասնակցում էրու իր «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը:

Քննարկմանը Փաշինյանը ներկայացրեց, թե ինչպես է գիրքը ստեղծվել. «Երբ որ ես հայտնվեցի ընդհատակում ու մշտական կապ ունեի արդեն արտաքին աշխարհի հետ, մեր Հակոբը Սիմիդյան ամեն օր գնում-գալիս էր եւ ասում էր, թե ինչ է կատարվում, ինչ են խոսում մարդիկ, այդ ժամանակ ասում էր, որ խոսում են, թե այս դեսպանատանն ես թաքնված, այն դեսպանատանը, ասում են՝ արդեն Դուբայում են տեսել եւ այլն: Այդ ժամանակ մամուլում հրապարակումներ հայտնվեցին, որ ԱԱԾ-ին հրահանգված է, որ ինձ հայտնաբերելու դեպքում ոչ թե ձերբակալեն, այլ իմիտացիա ստեղծեն զինված դիմադրության ու ֆիզիկապես ոչնչացնեն: Սա մի իրավիճակ էր, որ իմ առաջ կանգնած էր ու ես առաջինը մտածում էի հետեւյալը՝ եթե այդ բանը տեղի ունենա, այսինքն՝ ինձ ֆիզիկապես ոչնչացնեն, բա հետո մարդիկ ի՞նչ կմտածեն, կասեն՝ լավ, էս ո՞վ էր, ի՞նչ էր ուզում, էս ինչի՞ եկավ, ի՞նչ արեց: Ես հասկացա, որ եթե իրավապահ մարմինները հստակ համոզված լինեն, որ ես Երեւանում եմ, հաստատ ինձ կհայտնաբերեն, որովհետեւ այդ համոզվածությունը նրանց կստիպի մտնել իմ տրամաբանության մեջ: Այդտեղից առաջացավ գաղափարը գրել հոդվածների շարք, որը նրանց կշեղի ինձ փնտրելու ճիշտ ճանապարհից: Այս երկու մոտիվացիան է եղել»: 

Առնչվող Հոդվածներ