Uncategorized

ԱԱԾ-ն չի ասում, թե ինչ պատճառով է թույլատել Սաշիկ Սարգսյանին որոշ ժամանակով բացակայել ՀՀ-ից

ՀՀ ազգային անվտանգությունը չի մանրամասնում թե ինչո՞ւ կամ ինչ պատճառով է թույլատրել Ալեքսանդր Սարգսյանին որոշ ժամանակով բացակայել Հայաստանի Հանրապետությունից:

Նշենք, որ Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար. նրա նկատմամբ վարույթն իրականացնող մարմինը (ԱԱԾ-ն) որպես խափանման միջոց էր ընտրել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

armtimes.com-ի հարցին, թե որքա՞ն ժամանակով է Սարգսյանը մեկնել ՀՀ-ից եւ ի՞նչ հիմնավորումներ, կամ պատճառներ է ներկայացրել, ՀՀ ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը պատասխանեց. «Նախաքննական մարմնի կողմից Ալեքսանդր Սարգսյանին որոշակի ժամկետով տրվել է թույլտվություն՝ Հայաստանից բացակայելու համար, այլ մանրամասներ չեմ կարող ասել»:

Կայքի տեղեկություններով, Սարգսյանը մոտ օրերս կվերադառնա Հայաստան. ըստ մամուլի հրապարակումների՝ նա գտնվում է Իսպանիայում:

Առնչվող Հոդվածներ