Հասարակություն

Ադրբեջանական մամուլը խոսել է “Դիրքապահ”քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ-ի և ղեկավարի մասին։ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանական մամուլը խոսել է իմ և իմ արած հայտարարությունների մասին։

Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել “Դիրքապահ”ՀԿ-ի ղեկավար Մանուել Մանուկյանը

Ադրբեջանական մամուլը խոսել է իմ և իմ արած հայտարարությունների մասին։ Հարգելի’ հայրենակիցներ, ադրբեջանական մամուլը անդրադարձել է ինձ և ապատեղեկատվություն է տարածել իմ մասին։ Ադրբեջանի ղեկավարությունը, իմանալով և լսելով մեր ստեղծած միավորման մասին, ուղղակի սարսափի մեջ է։ Անդրադարձել են նաև “Դիրքապահ”քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպությանը և կազմակերպության կողմից արված հայտարարություններին։ Ադրբեջանը փորձում է ապատեղեկատվություն տարածելով սևացնել ու քննադատել Հայաստանի Հանրապետությանը։ Այս սողունները զգում են , որ միավորված պատերամի փորձ ունեցող տղաները, կարող են Ադրբեջանի կողմից հրահրվող պատերազմներին շատ լուրջ հակահարված տալ, նրանք մեկ անգամ արդեն դա զգացել են իրենց սեփական մաշկի վրա, դրա համար որոշել են ապատեղեկատվություն տարածել։ Մեր թիմը միասնական է, մարտական է ու ամեն վայրկյան պատրաստ է գնալու առաջնագիծ և կանգնելու իր զինվորի կողքին։ Մեր միավորումը լուրջ մտահոգությունների առաջ է կանգնեցրել Ադրբեջանի Հանրապետությանը։ Իսկ մեր միավորմանը չի կարող կանգնեցնել ոչ ոք։Ադրբեջանի բնակիչներին փորձում են այս տեսանյութով խաբել, որպեսզի նրանք պետությունից ոչինչ չպահանջեն, լուռ նստեն իրենց տեղերում և հարմարվեն իրենց ծանր վիճակին։ Ի տարբերություն Ադրբեջանի քաղաքացիների, Հայաստանում ապրող շատ հայեր ոչխար չեն, որ իրենց քշեն, այլ արժանապատիվ, սեփական իրավունքները իմացող ՀՀ հպարտ քաղաքացիներ են, ովքեր չեն շահագործվում, ովքեր պահանջում են, հետևողական են իրենց բանակի հարցում, իրենց վիրավոր զինվորի հանդեպ, իրենց սահման պահողի հանդեպ։ Այո’, մենք միշտ պահանջելու ենք մեր պետությունից առավելագույնը այն մարդկանց համար, ովքեր պաշտպանել , վիրավորվել և զոհվել են հայրենիքի համար։ Իսկ մեր արած հայտարարությունը օգտագործելով’ ձեր ոչխարներին մի’ փորձեք խաբել, որ ձեզանից ոչինչ չպահանջեն։ Մենք մեզ ու մեր արած գործը գնահատել գիտենք, իսկ դրա համար ուղեղ ունենալ է պետք։Նույնիսկ ձեր վախը չեք կարողանում ձեր մեջ պահել, վախկոտնե’ր։ Հ.Գ. Տեսանյութը շուտ են տեղադրել, ինքս տեղեկացել եմ այսօր։

Առնչվող Հոդվածներ