Քաղաքականություն

Ադրբեջանի արտգործնախարարությունը կոչ է անում փակել հայկական ԱԷԿ-ը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը միջազգային կազմակերպություններին կոչ է արել «մոբիլիզացնել ջանքերը հայկական ատոմակայանը փակելու համար»: Այս մասին ասվում է Չեռնոբիլի աղետի հիշատակի միջազգային օրվան նվիրված՝ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Հնացած տեխնոլոգիան և տեղակայումը դարձնում են Մեծամորի ԱԷԿ-ն աշխարհի ամենավտանգավոր ատոմակայաններից մեկը․․․Չնայած տարբեր միջազգային կազմակերպություններ այդ կառույցն անվանում են սպառնալիք ամբողջ տարածաշրջանի համար, Հայաստանը դեռ շահագործում է Մեծամորի ատոմակայանը՝ հաշվի չառնելով շահագործման ժամկետի ավարտը: 2020 թ-ին ԵՄ-ն կրկին կոչ էր արել Հայաստանին փակել ատոմակայանը ՝ նշելով, որ «այս ատոմակայանը չի կարող վերափոխվել այնպիսի մակարդակի, որը լիովին համապատասխանում է միջուկային անվտանգության միջազգային չափանիշներին, ուստի այն պետք է անհապաղ փակվի եւ հանվի շահագործումից»: Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ընթացքում հնացած տեխնոլոգիան եւ անվտանգության կանոնների չպահպանումը շրջակա միջավայրի համար լուրջ բնապահպանական խնդիրներ են ստեղծում»,- ասված է հայտարարության մեջ:

Առնչվող Հոդվածներ