Հասարակություն

ԱԺ պատգամավորը սխալ է մեկնաբանում բենզինի գնի նվազումը:

Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանն օրերս անդրադարձել էր հանրապետությունում վերջին օրերին բենզինի գնի նվազմանը և դրա պատճառներին։

«Մենք բազմիցս ենք շեշտել, որ այս դաշտը մոնոպոլ է, բոլորիս հայտնի պատճառներով, շատ տնտեսվարողներ տարբեր խոչընդոտների պատճառով չեն ներկրել բենզին։ Այժմ դաշտը բաց է, և ցանկացածը կարող է բենզին ներկրել։ Հենց սրանով կբացատրեմ գնաճը»,- մասնավորապես, ասել էր Սարգսյանը։

Ըստ էության, պատգամավոր Սարգսյանը պնդում է, որ բենզինի գինը նվազել է շուկայում նոր ներկրողների հայտնվելու հանգամանքով, ինչը որակում է որպես իշխանությունների ձեռքբերում։

Տնտեսական ցուցանիշները վերլուծելով, սակայն, հանգում ենք եզրակացության, որ բենզինի գները նվազել են բոլորովին այլ պատճառներով։ Նախ նշենք, որ 2018թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը իրոք նվազել է՝ համապատասխանաբար 2.9% և 2.4%-ով։ Այդուհանդերձ, 2018թ. դեկտեմբերին, 2017թ. դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի 6.1% և 20.4% գնաճ:

Առնչվող Հոդվածներ