Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանի համարժեք պատասխանը Բելառուսի ԱԳՆ խոսնակին:

Հիշեցնենք, որ Բելառուսի արտգործնախարարության մամուլի քարտուղար Ա․ Գլազան մեկնաբանել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պարզաբանում է պահանջելու Բելառուսից եւ Ղազախստանից։

Այդ կապակցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ծանոթացա Բելառուսի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարությանը և կարող եմ ասել հետևյալը.

ՀՀ վարչապետը հստակ է արտահայտվել եւ նրա բարձրացրած հարցերը պետք է պարզաբանվեն անխուսափելիորեն…

Ինչ վերաբերում է էթիկային եւ կոռեկտությանը, մեր գործընկերները շարունակում են դրանց կոպիտ ոտնահարումը,

առայժմ գլխի չընկնելով, որ դա կասկածի տակ է դնում կառույցում դաշնակցային վստահելիությունը…

Նաեւ մեծ քաղաքականության միջազգային նորմերի առումով ռազմաքաղաքական դաշինքի դռնփակ, գաղտնի նիստի բովանդակության մասին դաշնակից երկրի հակառակորդ երկրին պատմելը հարցեր է առաջացնում,

եւ ՀՀ վարչապետին ճանաչելով, կարող եմ ասել, որ նա այդ հարցերի պատասխանը կստանա…

Սա փողոցայի՞ն, դատախազակա՞ն, թե ժողովրդավարակա՞ն մոտեցում կգնահատվի՝ արդեն սուբյեկտիվ ընկալման հարց է…»

Առնչվող Հոդվածներ