Քաղաքականություն

Ալիեւի հետ առաջիկա հանդիպմանը քննարկվելու է նաեւ բանակցային ֆորմատը․ Նիկոլ Փաշինյան

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն:

Բրյուսելում կայացած Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ համատեղ ասուլիսին, վարչապետ Փաշինյանը լրագրողի հարցին, թե Ալիեւի հետ հանդիպումներից կան արդյոք նոր շեշտադրումներ, որոնք հնարավոր է հրապարակել, ասել է.

 

«Գիտեք, մեր շփումները կրել են ոչ պաշտոնական բնույթ, եւ մենք ըստ էության Ղարաբաղի հարցի կարգավորման եղանակների եւ նրբությունների մասին ընդհանրապես չենք խոսել, հետեւաբար ձեր հարցի մեջ մի փոքր թյուրըմբռնում կա՝ ասելով՝ կա ինչ-որ բան ավելացնելու, մենք դեռ նոր պետք է սկսենք քննարկել։

Ինչպես ասացի, որ արդեն ասել եմ Թեհրանում, առաջիկա մեր հանդիպումը նվիրված է լինելու այդ թվում ֆորմատի շուրջ քննարկումներին, որովհետեւ մենք կարծում ենք, եւ մեր դիրքորոշումը չի փոխվել, որ հարցի արդյունավետ կարգավորման համար անհրաժեշտ է նախեւառաջ արդյունավետ ֆորմատ ստեղծել, որի նպատակն է բանակցային գործընթացում ապահովել Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը»։

Առնչվող Հոդվածներ