Քաղաքականություն

«Ալիևները մեծ խնդիրների մեջ ընկան՝ Մխիթարյանի պատճառով»:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հեռադիտակից օգտվել չիմացող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն անդրադարձել է հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին…

«Հայերն իրենց քաղաքականությունը կառուցում են ֆուտբոլիստ Մխիթարյանի շուրջ… Ես՝ որպես ֆուտբոլով չհետաքրքրվող մարդ, հետաքրքրվեցի, թե ով է այդ Մխիթարյանը, և իմացա, որ նա 90% ժամանակը անցկացնում է պահեստայինների նստարանին․․․ Նա խաղացող է, որը գրոշի արժեք չունի… Ու այստեղ գալ նա չէր էլ պատրաստվում և նրա թիմն այստեղ պարտվեց»,-բարբաջել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարը…

Հայատյացությամբ հայտնի սույն կերպարը, որքան հասկանալի է, ահավոր նեղսրտած է մայիսի 29-ին Բաքվում տեղի ունեցած Եվրոպայի լիգայի եզրափակչի՝ «Արսենալ» — «Չելսի» խաղի շուրջ ծավալված սկանդալներից, որին չէր մասնակցել Հենրիխ Մխիթարյանը…
Հիշեցնեմ, որ միջազգային մամուլը և տարբեր ոլորտների բազմաթիվ գործիչներ խիստ քննադատության ենթարկեցին ապշերոնյան սուլթանի վարչակարգին՝ Ադրբեջանում հայատյացություն սերմանելու և ոչ ժողովրդավար լինելու համար… Միլիոնավոր դոլարներ այս խաղի անցկացման մեջ ներդրած Ալիևներն, ովքեր, Բաքվում կազմակերպելով Եվրոպայի լիգայի եզրափակիչը, փորձում էին գովազդել սեփական ընտանիքը և Ադրբեջանը, ավելի մեծ խնդիրների մեջ ընկան և հայտնվեցին համաշխարհային ԶԼՄ-ների խիստ քննադատության կիզակետում, քանի որ «Արսենալ»-ի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու այցն անհնարին էր՝ Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության և հակահայ քաղաքականության պատճառով…

Բաքվում չեն մոռացել Մխիթարյանի «վատություններն» Ադրբեջանին և որոշել են ՊՆ ղեկավարի մակարդակով «շնորհավորել» Հենրիխին` ամուսնության կապակցությամբ, որն ավելի շատ լուսաբանվեց միջազգային սպորտային ԶԼՄ-ների կողմից, քան Բաքվում տեղի ունեցած «Արսենալ» — «Չելսի» խաղը…
Զավեշտալին այն է, որ Հասանովի զառանցաքներն արված Մխիթարյանի հասցեին մեծ ուրախությամբ տարածվում են ալիևյան ԶԼՄ-ների կողմից, որոնք հատուկ նշում են, որ «գրոշի արժեք չունեցող» Մխիթարյանի համար «Արսենալ»-ը վճարել է 30 միլիոն ֆունտ սթերլինգ…

Ազեր-կոյունլուների նախանձը հայերի նկատմամբ ավելի է սրանում…Բաքվում հասկանում են, որ նավթախավիարային քաղաքականության և դիվանագիտության շնորհիվ կարող են շատ բան գնել, բայց սեփական տաղանդներ պատրաստել չեն կարող… Դե Հենրիխ Մխիթարյանը դրանցից մեկն է, որը հանգիստ չի տալիս նույնիսկ պարկետային գեներալ Հասանովին…»:

Առնչվող Հոդվածներ