Պաշտոնական

«Ալֆա-Ֆարմ»-ն արձագանքել է «Վագա Ֆարմ»-ի բողոքին:

«Վագա Ֆարմ» ընկերությունն օրերս դիմում էր ներկայացրել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ ընդդեմ «Նատալի Ֆարմ» եւ «Ալֆա-Ֆարմ» դեղագործական ընկերությունների։

«Վագա Ֆարմ»-ը հայտնել էր, որ իր մեծածախ եւ մանրածախ վաճառքի համար որոշ դեղեր ձեռք է բերում վերոնշյալ երկու ընկերություններից, որոնք «ոլորտում գործող այլ տնտեսվարողներին շատ ավելի փոքրածավալ ձեռքբերումների դեպքում տրամադրում են զեղչեր, սակայն իրենց՝ անհամեմատ ավելի մեծ ծավալներով պատվիրելու դեպքում՝ համարժեք զեղչեր չեն կիրառում»:

Այդ կապակցությամբ «Ալֆա-Ֆարմ»-ն այսօր հայտարարել է, որ «իր գնային քաղաքականությունը, ներառյալ՝ զեղչերի տրամադրման գործընթացն իրականացնում է օբյեկտիվության, թափանցիկության եւ հրապարակայնության սկզբունքով եւ դեղերի շուկայում ընդունված ու կիրառվող գործարար շրջանառության սովորույթներին համապատասխան»:

««Ալֆա-Ֆարմ»-ը զեղչերի տրամադրման գործընթացում դեղերի մեծածախ եւ մանրածախ իրացում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ չի ցուցաբերել եւ չի ցուցաբերում որեւէ խտրական մոտեցում եւ զեղչերը տրամադրում է բացառապես իր մոտ գործող օբյեկտիվ չափանիշների հիման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։

Առնչվող Հոդվածներ