Արտակարգ դեպք/Պատահարներ
Ակտիվանում են օձերը. ԱԻՆ-ը հորդորում է հետևել վարքականոններին


Ամռանը ջերմաստիճանի կտրուկ բարձրացմանը զուգընթաց ակտիվանում են օձերը, ինչը բնակիչների շրջանում առաջացնում է անհանգստություն:
Թյուրըմբռնումներից խուսափելու համար ևս մեկ անգամ հիշեցնում ենք թունավոր օձերի խայթման դեպքում հիմնական վարքականոնները:
1. Պետք է հանգստացնել տուժածին՝ հնարավորինս նվազեցնելով նրա շարժումները, խուճապի մատնվելը:
2. Անմիջապես ահազանգել «103» կամ «911» ծառայություն:
3. Սեղմել խայթած հատվածը՝ մինչ արյան հոսքի դադարումը (մինչև 5 րոպե):
4. Հնարավորինս արագ տեղափոխել մոտակա բուժ.հաստատություն կամ հնարավորինս մոտեցնել տուժածին ժամանող օգնությանը:
5. Մինչ օգնության ցուցաբերումն օգտագործել (տուժածին տալ) շատ հեղուկներ:
Տեղում օգնության բացակայության դեպքում, մասնագիտացված բուժ.հաստատու¬թյուն¬¬ներից զգալիորեն հեռու գտնվելու պարագայում, ծայրահեղ դեպքերում (ոտքի խայթման դեպքում) վերքից մի փոքր վերևի հատվածում կարելի է դնել լարան՝ կասեցնելով թույնի տարածումը և չհանելով այն մինչ մասնագիտացված օգնության ցուցաբերումը: Ձեռքի խայթման դեպքում անհրաժեշտ է պահել այն ծալված վիճակում:
ԱԻՆ-ը ԶԼՄ-ներին և հասարակական ակտիվություն ցուցաբերող քաղաքացիներին հորդորում է օգտվել լիազոր մարմինների տրամադրած տեղեկատվությունից՝ հետևելով վերոնշյալ վարքականոններին: