Աշխարհ

Ահասարսուռ կադրեր. ռուս տղամարդը կացնահարել է իր նախկին կնոջ սիրեցյալին (18+ տեսանյութ)


ՌԴ Նաբերեժնիյե Չելնի 37-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է իր նախկին կնոջ սիրեցյալին: Այս մասին հայտնում է Life.ru-ն:

Քննության համաձայն՝ իր նախկին կնոջ վրա զայրացած կասկածյալը սպասելիս է եղել նրան վերջինիս աշխատանքի վայրում: Նա իր հետ վերցրել էր պիտբուլ ցեղատեսակի շուն և կացին:

Երբ նախկին կինը սիրեցյալի հետ լքել է աշխատավայրը և մոտեցել ավտոմեքենային, տղամարդը հարձակվել է նրանց վրա: Կնոջ զուգընկերը փորձել է փախուստի դիմել, սակայն պիտբուլը վայր է գցել նրան: Հանցագործը կացնահարել է տղամարդուն, իսկ հետո փորձել է սպանել կնոջը, սակայն վերջինս կարողացել է վերադառնալ աշխատավայր, որտեղ էլ նրա գործընկերները վախեցրել են տղամադուն տրավմատիկ ատրճանակով:

Նշվում է, որ կնոջ սիրեցյալը տեղում մահացել է:

Այժմ 37-ամյա կասկածյալը ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ:

Առնչվող Հոդվածներ