Uncategorized

Աղմկոտ ու դաժան սպանությունները Տեր֊Պետրոսյանի ու ՀՀՇ արյունոտ կառավարման շրջանում:

Վերջերս շատ է խոսվում է հնչեղ սպանությունների, դրանց«բացահայտման» անհրաժեշտության և այլ մանրամասների մասին:
Ավագ ընկերների հետ մասնավոր զրույցներից, մամուլից փորձեցիհավաքել գործերի մի շարք, որոնք ժամանակին բավականին հնչեղ ենեղել՝ մասնավորապես, երբ
Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ԳԽ Նախագահ և դաձավ Հայստանիփաստացի ղեկավարը:

1990թ. օգոստոսի 29

Տարօրինակ պայմաններում թիկունքից սպանվեցին
Վիտյա Այվազյանը և Գեղազնիկ Միքայելյանը: Տպավորություն էր, որ ՀՀՇ-ն փորձում է ամեն ինչ անել մեղքը ՀԱԲ-ի վրա գցելու համար, սակայնամբողջ Հայաստանը դրան չէր հավատում:

1991թ. փետրվարի 15

Խնածախ գյուղում նոր ընտրված գյուղխորհրդի նախագահի ընտրությանկապակցությամբ խնջուքի ժամանակ ավտոմատից կրակոցներով ևնռանկի պայթյունով սպանվեցին գյուղխորհրդի նախագահ ԱրմենԱլեքսանյանը և ևս 8 հոգի, 7 հոգի վիրավորվեց: Տպավորություն էր՝ ՀՀՇ-նայնպես է փորձում տանել նախաքննությունը, որ ամեն ինչ բարդվիհացագործությունը կատարողը հոգեկան վիճակի վրա:

1992թ. մարտի 8

Շենգավիթում պայթեցվեց ավտոտնակ, զոհվեց 18 և վիրավորվեց 60 մարդ: Երևանում համառ լուրեր էին շրջանառվում, որ պայթունի հետևումկանգած է ՀՀՇ-ն և զոհերի մեջ եղել են ՀՀՇ-ի հակառակորդներ: Գործնայդպես էլ չբացահայտվեց:

1992թ. հունիսի 10

Երևանում ոստիկանների կողմից գնդակահրվեցին 10-րդ դասարանի երկուշրջանավարտ՝ Արման Եսայանը և Մհեր Գաբրիելյանը, ևս մեկ երեխավիրավորվեց: Խոսակցություններ էին պտտվում, որ դեպքը ՀՀՇ արյունոտժամանակաշրջանի բեսպրեդելի արդյունքն էր: Մարդիկ խոսում էին այնմասին, որ Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀՀՇ-ական իշխնություններըպատրաստ էին գնդակահարել նույնիսկ երեխաների:

1992թ. հունիս 28

Սպանվեց հարգված ու հեղինակություն ունեցող Նորայր Թադևոսյանը՝Դքի Նորոն:

1992թ. օգոսոսի 28

Շատ տարօրինակ ավտովթարում զոհվեցին Բերդաձորի պաշտպանությանհրամանատար Անդրանիկ Հարությունյանը և լրագրող ԱրտակԱրզումանյանը: Ավտովթարի տեղում եղած գրեթե բոլոր մարդիկհետագայում խոր կասկածներ ունեին վթարի իրական պատճառներիմասին, սակայն ՀՀՇ-ն իրեն հատուկ ձևով լռեցրեց նաև նրանց, համենայնդպես գհենց էս լուրերն էին լայնորեին շրջանառվում:

1992թ. սեպտեմբերի 18

Ագարակ գյուղ տանող ճանապարհին դաժանաբար սպանվեցին ՀՀՇ-ի ևՏեր-Պետրոսյանի քաղաքական հակառակորդ ՝ Աշտարակի Գործկոմինախագահ Հովհաննես Սուքիասյանը և նրա վարորդը՝ ՎլադիմիրԱբրահամյանը: Նրանք գնդակահարվեցին ՀՀՇ-ին հատուկ դաժան ձևով, ինչպես ժամանակին խոսում էին: Մինչ հիմա Աշտարակում բոորը խոսումեն նրա մասին, որ դեպքը տեղի ունեցավ Տեր-Պետրոսյանին դրանիցամիսներ առաջ խիստ ընդդիմանալու և ՀՀՇ-ին քննադատելու պատճառով:

1992թ. նոյեմբերի 22

Արամուսում սպանվեց դատախազ Լևոն Գաբոյանը:

1993թ. ապրիլի 17

Տարօրինակ և խիստ կասկածելի խայմաններում սպանվեց շահենՄեղրյանը և նրան ուղեկցող 8 ազտամարտիկները: Երբ ուղղաթիռով իր միքանի տղաների հետ Շահենը գալիս էր Երևան, ուղղաթիռը խփվել է ևբոլորը զոհվել են։ Շ.Մեղրյանի սպանությունը նորանկախ ՀայաստանիՀանրապետության ռազմական, քաղաքական ու հասարակականգործիչների չբացահայտված և քողարկված սպանությունների շարքին էդասվում, քանզի մինչ օրս էլ հրապարակային հստակ հայտարարված չէ, թե ով է կազմակերպել նրա սպանությունը։ Հասարակության մեջ այդպեսէլ չփարատվեցին հիմնավոր կասկածները, որ տղաները սպանվեցին Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի հետ ունեցած հակասությունների պատճառով: տեր-պետրոսյանական ՀՀՇ-ն հանգիստ չթողեց Մեղրյանին նույնիսկ մահիցհետո՝ 1993թ. սեպտեմբերի 3-ին, Եռաբլուրում գտնվող Մեղրյանիշիրմաքարը կոտրվեց, իսկ նկարին ցեխ քսեցին, իհարկե, ՀՀՇ-ն այպդես էլչգտավ հանցագործներին:

1993թ. սպանեցին Աշտարակի գինու գործարանի տնօրեն ԳրիշաՄիկոյանին, ով <<հանդգնել էր>> տեղական ընտրություններում հաղթելՀՀՇ֊ի նախագահ Տեր֊Հուսիկին: Սպանվեց նաև շրջգործկոմի նախագահիեղբայրը՝ Ժորա Գևորգյանը։ Ասում էին՝ տեր-պետրոսյանական ՀՀՇ-նայսպես էր վարվում իրենց հաղթել հանգդգնողների և իրենցհակառակվողների հետ:

1993թ. մայիս 3

Երևանում ՀՀՇ-ին հատուկ լկտի և բացահայտ ձևով փողոցումավտոմատներից գնդակահարվեցին երկաթգծի վարչության պետՀամբարձում Ղանդիլյանը, նրան ուղեկցող գեներալ Ժորա Իսահակյանը ևՀակոբ Ունինիկյանը: Մամուլոմ և հասարակության մեջ վաղուց էինխոսում, որ Ղանդիլյանը իբրև ազնիվ և անաչառ մարդ՝ կոնֆլիկի մեջ էՏեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի հետ և տեղյակ է նրանց մութ գործարքներից:

1993թ. հուլիս 22

Իր բնակարանի մոտ գտնվող այգում գնդակահարվեց ՀԽՍՀ ՊԱԿ նախկիննախագահ Մարիուս Յուզբաշյանը, ամբողջ հայաստանը վստահ էր , որդա ՀՀՇ-ի ձեռքի գործն էր, սակայն Տեր-Պետրոսյանական պրոպագանդանայստեղ էլ փորձեց մեղքը դնել ուրիշների վրա և կասկածները հեռացնելՀՀՇ-ից ու անձմաբ Տեր-Պետրոսյանից: Մինչ այդ Յուզբաշյանը փորձել էրկարգավորել բարձիթողի բենզինի և վառելիքի շուկան, որն ըսրտշրջանառվող լուրերի՝ ՀՀՇ-ն և անձմաբ Տեր-Պետրոսյանի հարստացմանհիմնական աղբյուրներից էր, քանի որ էլեկտրականության միտումնավորանջատումներով բնակչությունը ստիպված էր լինում տաքանալու ևլուսավորվելու համար օգտվել էներգիայի այլ աղբյուրերից, իսկ դրանցվերահսկողությունն ու ֆինանսկան հոսքերը գնում էին ՀՀՇ գրպանը:

1993թ. հոկտեմբերի 13

Մեքենայի մեջ երեք կրակոցով սպանվեց ՀՀ առևտրաարդյունաբերականպալատի նախագահ Աշոտ Սարգսյանը: Մարդիկ խոսում էին, որ նաբանիմաց մարդ էր և շատ բան գիտեր ՀՀՇ թալանի մասին, այդպիսիմարդիկ ՀՀՇ-ին պետք չէին:
ՀՀՇ-ն այպես էր նախընտրում լռեցնել իր կատարածհանցագործությունների մասին մարդկանց, հետագայում դրանցչբացահայտվելու համար:

1993թ. հոկտեմբերի 18

ՀՀՇ-ին հատուկ ոճով դավադրաբար սպավեց Մարտակերտիպաշտպանական շրջանի ղեկավար գնդապետ Նորայր Դանիելյանը: Այսպիսին էր հանրային արձագանքը։

1994թ. հունիսի 2

Օրը ցերեկով մահափորձ իրականացվեց ՀՀ Դատախազության քննչականվարչության պետ Վլադիմիր Գրիգորյանի նկատմամբ, վերջինսմիաժամանակ հանդիսանում էր բարձրաստիճան առանձինպաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պաշտոնեական դիրքիչարաշահումների վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունկատարելու համար ՀՀ Գերագույն Խորհրդի 1994թ. փետրվարի 28-իորոշման համաձայն կազմված հատուկ քննչական խմբի ղեկավարը: Ըստշրջանառվող լուրերի Գրիգորյանը անցել էր ՀՀՇ-ի կողմից թույլատրելիիսահամանը և ընդհուպ մոտեցել Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատիկողմից իրականացված միլիարդավոր դոլարի թալանի, ինչպես նաևաղետի գոտու օնության և շինարարկան տեխնիկայի թալանիբացահայտմանը: Միայն ինչ-որ հրաշքով Գրիգորյանը և նրա վարորդԱրթուր Հակոբյանը, ստանալով ծանր վիրավորումներ փրկվեցին մահից: Սակայն արդեն իսկ այդ մահափորձը ստիպեց Գրիգորյանին <<զուսպլինել>> իր բացահայտումներում և հեռու մնալ Տեր-Պետրոսյանիշրջապատից:

1994թ. դեկտեմբերի 17

Իր տան շքամուտքի մոտ դիմահար երկու կրակոցով դաժանաբարսպանվեց Երևանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանը: Հայաստանում ոչ մեկի համար գաղտնիք չէր Գալստյանի վատհարաբերությունները և խիստ քննադատությունը Տեր-Պետրոսյանին ևՀՀՇ-ին հետ:

1994թ. Երիտասարդկան պալատի մոտից առևանգվեցին ԱրթուրՀովհաննիյանը և Կարեն Ռաֆայելյանը: Մի քանի ամիս անց նրանցմարմիննեը գտան գնդակահարված:

1995թ. մայիսի 17

Կալանավայրում կասկածելի պայմաններում «մահացավ» Դրոյի գործովձերբակալված Արտավազդ Մանուկյանը, հասարակությունը վստահ էր, որՀՀՇ-ն, չկարողանալով կտտանքներով հասնել իր ուզած ցումունքներին, պարզապես սպանեց նրան:

1996թ. հունվարի 9

Հրազենով սպանվեց <<Արմենիա>> հյուրանոցի փոխտնօրեն ՍոսինԽաչատրյանը: Ասում էին՝ տեր-պետրոսյանական ՀՀՇ-ն այսպես էրվարվում նրանց հետ, ովքեր խանգարում էին խոշոր օբեկտներիսեփականաշնորհմանը և թալանին:

1996թ. պանվեց ԱԺ պատգամավոր , Վանաձորի հացի գործարանի տնօրենԲորիս Մխիթայանը: Սպանողը իբրև թե ձերբակալվեց, սակայն ըստշրջանառվող լուրերի՝ այտեղ ևս ակնհայտ էր ՀՀՇ-ի անտեսանելի ձեռքը, որը սպանում էր մեծ ձեռնարկությունների տնօրեններին:

90-ականներին հասարակական ընկալման համատեքստում տեր-պետրոսյանական ՀՀՇ-ի հետ էին անվերապահորեն կապվում Արցախյանազատամարտի մի շարք հերոս հրամանատարների զոհվելու փաստերը ևս: Նրանցից շատերը՝ Լեոնիդ Ազգալդյան, Մոնթե Մելքոնյան, ՇահենՄեղրյան և շատ-շատ այլ հերոսներ զոհվեցին մշուշոտ և կասկածելիպայմաններում:

Ցանկանում եմ նշել, որ թե՛ մամուլի հրապարակումներից, թե՛ժամանակակիցների խոսքերից երևում է, որ հասարակությունն այդզոհերը կապում էր տեր-պետրոսյանական ՀՀՇ-ի հետ:

էս ցանկը սպառիչ չէ, կարող եք քննարկել, լրամշակել, համենայնդեպսսրանք այն հնչեղ գործերն են, որոնք ժամանակին քննարկվել ենհասարակական լայն շրջանակների կողմից…

 Փաստաբան Վահե Եփրիկյան

Առնչվող Հոդվածներ