Առողջություն/Բժշկություն

Ամենօրյա սովորություններ, որոնք կարող են դառնալ մեջքի ցավերի պատճառ:

Աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են մեջքի ցավերից, սակայն քչերը գիտեն, որ երբեմն հենց իրենք էլ նպաստում են խնդրի առաջացմանը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն սովորությունները, որոնք կարող են դառնալ մեջքի ցավերի պատճառ:

Սննդակարգում կաթնամթերքի պակաս. կաթնամթերքը հարուստ է կալցիումով, որը շատ կարևոր է ոսկորների համար: Սա է պատճառը, որ լակտոզայի նկատմամբ անհանդուրժողականության դեպքում հարկավոր է կաթնամթերքի փոխարեն կալցիումով հարուստ որևէ այլ մթերք ներառել սննդակարգում (օրինակ՝ կանաչ տերևավոր բանջարեղեն, փափուկ ոսկրային հյուսվածքով ձկներ և այլն):

Սմարթֆոնների կիրառություն. սմարթֆոններից կախվածությունն անմիջականորեն ազդում է ողնաշարի վրա, քանի որ դրանց պատճառով մարդիկ միշտ կախում են գլուխը: Նման անբնական դիրքը կարող է դառնալ մեջքի սաստիկ ցավերի պատճառ, ուստի բջջայինն հեռախոս օգտագործելիս հարկավոր է հետևել կեցվածքին, իսկ հնարավորության դեպքում հարկավոր է առհասարակ հնարավորինս քիչ օգտվել գաջեթներից:

Ծխախոտի չարաշահում. այս վատ սովորությունն ախտահարում է ոսկորներն ու նպաստում միջողային սկավառակների «մաշվելուն»: Բացի այդ, ծխախոտի չարաշահումը բացասաբար է ազդում ողնաշարի արյան շրջանառության վրա՝ առաջացնելով ջրազրկում: Այս սովորության պատճառով օրգանիզմը չի ստանում շատ կարևոր սննդարար նյութեր, որոնք հարկավոր են մեջքի առողջության պահպանման համար:

Ֆիզիկական ծանրաբեռնվածություն. պարբերաբար ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը (օրինակ՝ ծանրության բարձրացում) կարող է լուրջ հետևանքներ ունենալ և հանգեցնել ողնաշարի վտանգավոր խնդիրների առաջացման՝ հատկապես վարժությունները սխալ կատարելու դեպքում:

Նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է խորհրդակցել փորձառու մարզչի հետ և սովորել ճիշտ կատարել վարժությունները:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Առնչվող Հոդվածներ