Հասարակություն

Ամերիկացի հոգեբույժները պաշտոնապես ճանաչել են «սելֆին» որպես հոգեկան խանգարում

Պաշտոնապես հաստատվել է այն, ինչը վաղուց բոլորը կանխատեսում էին։

Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան պաշտոնապես հաստատել է, որ պարբերաբար և մշտական կարգով սելֆիներ անելը հոգեկան խանգարում է հաարվում։

Խանգարումն անվանվում է «սելֆիտիս» (selfitis) և բնորոշվում է որպես օբսեսիվ-կոմպուլսիվ ցանկություն՝ ինքն իրեն լուսանկարելու և լուսանկարները սոցիալական կայքերում տեղադրելու՝ այդ միջոցով լրացնելով ինքահարգանքի պակասն ու փորձելով հիշեցնել ինքդ քո մասին բոլորին։

Համաձայն Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի որոշման՝ գոյություն ունի խանգարման երեք աստիճան՝

1. սահմանային սելֆիտիս՝ լուսանկարել ինքդ քեզ օրական առնվազն երեք անգամ, սակայն սոցիալական կայքերում չտեղադրել լուսանկարները,

2. սուր սելֆիտիս՝ լուսանկարել ինքդ քեզ օրական առնվազն երեք անգամ և բոլոր լուսանկարները տեղադրել սոցիալական կայքերում,

3. քրոնիկ սելֆիտիս՝ անկառավարելի ցանկություն՝ լուսանկարելու ինքդ քեզ ամբողջ օրվա ընթացքում և օրական առնվազն վեց անգամ անգամ դրանք տեղադրել սոցիալական կայքերում։

Բացի դրանից, վերջերս պարզ է դարձել, որ գիտնականները սպորտդահիճներում և առավոտյան վազքի ընթացքում արված լուսանկարները համարել են լուրջ հոգեկան հիվանդության առկայության նախանշան՝ նարցիստիկ անձնային խանգարում։ Նարցիստիկ անձնային խանգարման ժամանակ անձը կենտրոնացած է սեփական դիրքի, ուժի, ազդեցության և փառքի վրա և չի տեսնում այս պահվածքի՝ իր և այլոց վրա գործող դեստրուկտիվ ազդեցությունը։ Հաշվարկված է, որ այս անձնային խանգարումն ունի մարդկային բնակչության մեկ տոկոսը, ընդ որում՝ առավել բարձր է տղամարդկանց տոկոսայնությունը։

Առնչվող Հոդվածներ