Մշակույթ

ԱՄՆ կոնգրեսականները Disney-ին խնդրել են պարզաբանել «Մուլան» -ի նկարահանումների ժամանակ Սինցզյանի իշխանությունների հետ համագործակցությունը


ԱՄՆ կոնգրեսականների խումբը՝ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ, նամակ է հղել ամերիկյան The Walt Disney Company ընկերության գլխավոր տնօրեն Բոբ Չապեկին՝ պահանջելով պարզաբանել «Մուլան» ֆիլմի նկարահանումների շրջանակներում Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի իշխանությունների հետ համագործակցությունը, գրում է Deadline-ը։

Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է սենատորի կայքում։

«Սինցզյան-Ույգուրական շրջանում տեղական անվտանգության և քարոզչության ծառայությունների հետ համագործակցությամբ «Մուլան»-ի մասերը նկարահանելու որոշումը այդ հանցագործների օրինականության լուռ ճանաչում է, որոնց արարքները հավասարազոր են ցեղասպանության»,- ասված է հայտարարության մեջ:

Նախաձեռնությանը միացել են 18 սենատորներ և Ներկայացուցիչների պալատի անդամներ։

Ռեժիսոր Նիկա Կարոյի «Մուլան» ֆիլմը հիմնված է The Walt Disney Company համանուն մուլտֆիլմի վրա, որը թողարկվել է 1998 թվականին։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2020 թվականի սեպտեմբերին։

Մի շարք ամերիկյան լրատվամիջոցների համաձայն՝ Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում կան «վերադաստիարակման ճամբարներ» նախատեսված մահմեդականների համար: Այդ ճամբարներում կա շուրջ մեկ միլիոն էթնիկ ույգուր, որոնց չինական իշխանություններն իրենց կամքին հակառակ ստիպում են սովորել չինարեն լեզու և օրենսդրություն, ինչպես նաև բարելավել «աշխատանքային հմտությունները»՝ կոչելով դա «փոխակերպում»:

Առնչվող Հոդվածներ