Քաղաքականություն

ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող կին գործիչը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին

ԱՄՆ 2020թ. նախագահական ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարած Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Թուլսի Գաբարդն աջակցում է ԱՄՆ իշխանության կողմից Հայոց ցեղասպանությունն օրենսդրորեն ճանաչելու գաղափարին:

Այս մասին Գաբարդը հայտնել է իր քարոզարշավի ընթացքում Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող ուսանողների հետ զրույցում:

«Մենք սատարում ենք մի նախագծի, որը կոչ է անում ԱՄՆ իշխանություններին ճանաչել  Հայոց ցեղասպանությունը: Այդ ճանաչումը մինչ այժմ տեղի չի ունեցել Վաշինգթոնի վրա թուրքական ճնշումների հետևանքով»,- ասել է Գաբարդը:

Առնչվող Հոդվածներ