Ժամանց

ԱՄՆ-ում անծանոթը Բրուքլինի կամրջի վրա անմահացրել է առանց վկաների ամուսնացող զույգի միակ հարսանեկան լուսանկարը (լուսանկարներ)


ԱՄՆ-ում 26-ամյա Նևոնա Ֆրիդմանը Նյու Յորքի ամենահին կախովի կամուրջներից մեկի՝ Բրուքլինի կամրջի վրա լուսանկարել է առանց վկաների ամուսնացող զույգի միակ հարսանեկան լուսանկարը, գրում է Daily Mail-ը։

Ֆրիդմանի խոսքով՝ ընկերոջ հետ զբոսնելիս է եղել, երբ հասկացել է, որ զույգը ամուսնության երդումներ է փոխանակում առանց լուսանկարչի կամ հարազատների ներկայության, ուստի որոշել է անմահացնել պահը։

«Ինձ համար հարսանեկան արարողությունիցս լուսանկար չունենալը ցավալի կլինի»,- հայտնել է աղջիկը։

Ֆրիդմանը զույգի՝ մայրամուտի շողերի ներքո արված լուսանկարը տեղադրել է համացանցում։

Ի վերջո, նորապսակների՝ 32-ամյա Նիկոլինա Կովալենկոյի և 30-ամյա  Ստեֆան Պոնովայի ընկերը նկատել է աղջկա գրառումը և Ֆրիդմանը կարողացել է զույգին ուղարկել իրենց միակ հարսանեկան լուսանկարը։

The moment the couple exchanged vows with no witnesses on Brooklyn Bridge on Sunday evening at around 8pm
Ms Friedman lined up the perfect shot, showing the couple staring into each others' eyes in front of a stunning orange skyline. She later posted it online
Nikolina and Stefan are pictured together during their travels around South America after meeting each other in July last year

Առնչվող Հոդվածներ