Արտակարգ դեպք/Պատահարներ

ԱՄՆ-ում գարեջուր տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է և «հեղեղել» փողոցը (տեսանյութ):

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում բեռնատար մեքենան կողաշրջվել է մայրուղով երթևեկելիս: Այս մասին ուրբաթ հայտնում է ABC News-ը:

Ամերիկյան հեռուստաալիքի տեղեկություններով՝ բեռնատարը գարեջրային արտադրանք է տեղափոխելիս եղել: Ավտովթարի հետևանքով ոգելից ըմպելիքի հարյուրավոր տարաներ թափվել են փողոցով մեկ: Նշվում է, որ բեռնատարի վարորդը չի վնասվել:

Հիշեցնենք, որ նմանօրինակ դեպք մեկ ամիս առաջ տեղի էր ունեցել ուկրաինական Դնեպր քաղաքում, որտեղ գարեջրի շշերով բեռնված բեռնատարը, բախվելով մարդատար մեքենային և երթուղային տաքսուն, կողաշրջվել էր:

Առնչվող Հոդվածներ