Ժամանց

ԱՄՆ-ում ընթերցողը գրադարանին է վերադարձրել կես դար առաջ գողացած ամսագիրը՝ The Beatles-ի շապիկով

ԱՄՆ Օհայո նահանգի Կայահոգա շրջանի հանրային գրադարանը տեղեկացրել է, որ ընթերցողներից մեկը 50 տարի անց վերադարձրել է 1968-ի Life ամսագիրը, որի շապիկին եղել է The Beatles-ի նկարը: Այս մասին ասվում է գրադարանի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ընթերցողն ամսագիրը գողացել է, երբ դեռ երեխա է եղել և ցավում է դրա համար: Գրադարանին ուղղված նամակին նա նաև 100 դոլարի կտրոն է կցել՝ ամսագիրն այդքան ժամանակ անց վերադարձնելու համար:

«Դիմում ենք The Beatles խմբի երկրպագուին… շնորհակալություն, որ վերադարձրել եք այն այս շաբաթ և դրանով հանգստացրել ձեր խիղճը», — ասվում է գրադարանի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:

Առնչվող Հոդվածներ