ԱՄՆ-ում ընտրել են տարվա լավագույն ֆիլմը:

ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդը հայտարարել է իր ամենամյա մրացանակի դափնեկիրներին:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, լավագույն ֆիլմ է ճանաչվել Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» դրաման` Ռոբերտ դե Նիրոյի և Ալ Պաչինոյի մասնակցությամբ: Այս ֆիլմը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն հարմարեցված սցենար» անվանակարգում:

Նշվում է, որ անցյալ տարի կինոքննադատների կարծիքով լավագույն ֆիլմի տիտղոսին արժանացել էր «Կանաչ գիրքը», որն արդյունքում արժանացավ նաև «Օսկարի»:

Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Քվենտին Տարանտինոն «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի համար, որում գլխավոր դերերը մարմնավորել են Բրեդ Փիթն ու Լեոնարդո Դի Կապրիոն:  

Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում հաղթողը դարձել է «Ինչպես վարժեցնել վիշապին 3» մուլֆիլմը:  

Նմանատիպ գրառումներ