Մշակույթ

ԱՄՆ-ում կին ռեփերն առաջին անգամ ընդգրկվել է երգերի հեղինակների Փառքի սրահում:

Ամերիկացի ռեփեր Միսի Էլիոթն ընդգրկվել է ԱՄՆ-ի երգերի հեղինակների Փառքի սրահում՝ 50-րդ հոբելյանական միջոցառման շրջանակներում:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Փառքի սրահում առաջին անգամ է կին ռեփեր ընդգրկվում: Բացի այդ, Միսին երրորդ ռեփերն է, որին ներառել են Փառքի սրահում՝ Jay-Z-ից և Ջերմեյն Դյուպրիից հետո:

Նշվում է, որ նորությունն իմանալով Էլիոթը հուզմունքից արտասվել է: «Ցանկանում եմ մի բան ասել գրողներին և ապագա գրողներին. մի հանձնվեք: Մենք բոլորս անցնում ենք այդ դժվարության միջով», — ասել է երգչուհին:

Էլիոթը հանդիսանում է հինգ «Գրեմմի» մրցանակի դափնեկիր: ԱՄՆ-ում նրա ալբոմների վաճառքը կազմում է ավելի քան 30 մլն նմուշ: Նա միակ ռեփ կատարողն է, որի վեց ալբոմները RIAA-ից պլատինե կարգավիճակ են ստացել:

Առնչվող Հոդվածներ