ԱՄՆ-ում կստեղծեն աշխարհի ամենահզոր սուպեր համակարգիչը:

Ամերիկյան իշխանությունների հետ համագործակցությամբ AMD և Cray ընկերությունները մինչև 2021-22 թվականները կստեղծեն սուպերհամակարգիչ, որը, ինչպես ակնկալվում է, կլինի ամենահզորն ինչպես ԱՄՆ տարածքում, այնպես էլ ողջ աշխարհում:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, այս մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիք Փերին:

Նրա խոսքով՝ AMD պրոցեսորներ արտադրող ամերիկյան ընկերությունը Cray-ի հետ միասին, որը մասնագիտանում է սուպերհամակարգիչների ստեղծման գործում, հավակնոտ նպատակ են դրել իրենց առաջ ստեղծել մի մեքենա, որի աշխատանքային անունը կլինի Frontier:

Փերին ընդգծում է, որ նոր սուպեր համակարգչի մոտավոր հզորությունը կկազմի 1.5 էքսաֆլոփս: Դա նշանակում է, որ մեկ վայրկյանում այն կկարողանա մոտ 1.5 քվինտիլիոն (1 500 000 000 000 000 000) հաշվողական գործողություն կատարել:

Նմանատիպ գրառումներ