Պաշտոնական

ԱՄՆ պետական պարտքը պատմական ռեկորդի է հասել

ԱՄՆ-ի պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 22 տրիլիոն դոլարը, հայտնում է РИА Новости-ն:

Այդպիսով, ԱՄՆ-ի պետական պարտքը կազմում է 22.012 տրիլիոն դոլար: 2019 թ. փետրվարի սկզբին այդ ցուցանիշն աճել է ավելի քան 90 միլիարդ դոլարով:

Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամանակահատվածում երկրի պետական պարտքն աճել է ամենաբարձր տեմպերով, ինչը պայմանավորված է նախորդ տարվա հարկային բարեփոխումներով, որոնք բյուջեի վրա մոտ 1.5 տրիլիոն դոլար արժեցան, ինչպես նաև պաշտպանական ծախսերի ավելացմամբ:

Նյութի աղբյուր՝ yerevan.today

Առնչվող Հոդվածներ