Պաշտոնական

Այսուհետ Հայաստանում ինսուլտը կբուժվի անվճար

Վաղվանից սկսվելու է ինսուլտի բուժման պետական ծրագիր, և երկու ԲԿ-ներում, բժշկական ցուցումների առկայության դեպքում, գլխուղեղի անոթների տրոմբոլիզիզը և ստենտավորումը կատարվելու են պետպատվերի շրջանակներում՝ առանց հավելյալ վճարների: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է 1-4 միլիոն դրամ արժողությամբ միջամտությունների մասին է: Առողջապահության նախարարը նշեց, որ վերոնշյալ ծրագիրը կառավարության որոշումով չէ, դա տեղի է ունենալու իր հրամանով, Առողջապահության նախարարության բյուջետային ծրագրերի շրջանակներում: Վերոնշյալը վերաբերում է նաև անազատության մեջ գտնվող անձանց Նյութի աղբյուրը` Yelaket.am

Առնչվող Հոդվածներ