Քաղաքականություն

Այսօր ընդունել եմ Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին. Վահե Էնֆիաջյան

Այսօր ընդունել եմ Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Շնորհավելով դեսպանին պատասխանատու առաքելություն ստանձնելու կապակցությամբ հույս եմ հայտնել, որ արդյունավետ եւ բեղմնավոր գործունեությամբ դեսպանը նոր շունչ կհաղորդի խորհրդարանական հարաբերություններին։ Դեսպանը բազմիցս նշեց « Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ավանդը հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում։ Հանդիպման ընթացքում կարեւորել ենք հայ-բելառուսական հարաբերությունների խորացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը, հատկապես տնտեսական ոլորտում առկա ներուժի արդյունավետ օգտագործումը։

Առնչվող Հոդվածներ