Հասարակություն

Այս կարգի լուրերը որևէ աղերս չունեն իրականության հետ․ ոստիկանության պարզաբանումը

Որոշ ԶԼՄ-ներում լուրեր են տարածվում, թե ոստիկանությունը «ակտիվորեն միջամտում է» նախընտրական գործընթացներին։ Ոստիկանությունը հարցի վերաբերյալ պարզաբանում է տարածել, որում նշվում է․

«Հայտնում ենք, որ այս կարգի լուրերը որևէ աղերս չունեն իրականության հետ։

Ոստիկանությունը և՛ նախընտրնական շրջանում, և՛ բուն ընտրությունների ընթացքում ունի օրենքով հստակ սահմանված գործառույթներ և իրեն վերապահված խնդիրները կատարել ու կատարելու է բացառապես այդ լիազորությունների շրջանակում։

Հորդորում ենք հանրային գործընթացները մեկնաբանելիս ձեռնպահ մնալ կամայական գնահատումներ անելու և քաղաքացիներին ապակողմնորոշելու մերժելի գործելակերպից»,-նշված է հայտարարության մեջ։

Առնչվող Հոդվածներ