Մամուլ

Այրվել է Նազիկ Ամիրյանին պատկանող հողատարածքը. Փաստինֆո

Երեկ երեկոյան՝ ժ. 19։43-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի՝ Էջմիածին քաղաքում գտնվող հողատարածքում։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ԱԻՆ նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը. «Այրվել է 3.5 հեկտար հողատարածք, որի մեջ եղել է 400 ծիրանի ծառ»,-նշեց նա։

Զարգարյանի փոխանցմամբ՝ հրդեհը հանգցվել է մեկ ժամվա ընթացքում, եւ 20։56 այն ամբողջովին մարած է եղել։

Հրդեհի պատճառները հայտնի չեն։

Առնչվող Հոդվածներ