Քաղաքականություն

Աննա Հակոբյանը վարչապետին խնդրել է իր մորաքրոջ որդուն անգործ չթողնել:

Մայիսի 24-ին, երբ հեղափոխական թիմի գալուց հետո ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ նշանակվեց նույն համակարգում երկար տարիներ աշխատած Ռաֆիկ Մաշադյանը, շատերի մոտ հարց առաջացավ, թե ինչու՞ է Փաշինյանը նման կարևորագույն պաշտոնի նշանակում նախկին համակարգի վառ ներկայացուցիչներից մեկին։

Պետք է նկատել, որ Ռաֆիկ Մաշադյանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի մերձավոր շրջապատից է՝ նրա սանիկը։

Այս տարիներին Մաշադյանի անվան հետ են կապվել բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներ և խոշոր բիզնեսներ, օրինակ՝ «Վեգա» խանութների ցանցի հետ կապված կոռուպցիոն գործարքը: Նրա անվան հետ են կապվում նաև «Մաշ Ֆարմ» դեղատների ցանցը, «Վենդա ՍՊԸ»-ն, տարբեր ՀԷԿ-եր և Երևան քաղաքում գտնվող տարբեր անշարժ գույքեր, ինչպես նաև՝ Ծաղկաձորում Գագիկ Խաչատրյանի տան կողքին գտնվող շքեղ առանձնատունը (այս մասին դեռ առաջ հիշեցրել էր Հրապարակ օրաթերթը):

Ի վերջո, շատերի համար կասկածելի այս նշանակումը հետագայում մոռացվեց։ Եվ ահա, ամսիներ անց, պարզ է դառնում, թե ի՞նչն է դրդել Նիկոլ Փաշինյանին նման կարևոր պաշտոնի նշանակել կասկածելի անցյալ ունեցող Մաշադյանին։ Բանից պարզվում է՝ Մաշադյանի մայրը և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մայրը մարաքրոջ աղջիկներ են(այս մասին հրապարակումը՝ այստեղ)։ Ըստ Էության, մորաքրոջ երեխաներ են նաև Աննա Հակոբյանն ու Ռաֆիկ Մաշադյանը։

Եվ հիմա պարզվում է՝ ժամանակին Աննա Հակոբյանն է իր վարչապետ ամուսնուն խնդրել անգործ չթողնել իր մորաքրոջ տաղանդավոր տղային։ Ըստ շրջանառվող խոսակցություների՝ Աննա Հակոբյանը հիշեցրել է ամուսնուն, որ Մաշադյանը ժամանակին իրենց շատ է օգնել, երբ դեռ ընդդիմադիր էին, իսկ Մաշադյանը իշխանական էլիտայի հետ լավ հարաբերություններ ուներ։

Առնչվող Հոդվածներ