Հասարակություն

Աննա Հակոբյանի փոխարեն Մաշտոցի 47 կտեղափոխվի Դավիթ Սանասարյանը.

«Հրապարակ» թերթը գրում է. Նախագահականում դեռ չեն պատրաստվում տեղափոխվել Բաղրամյան 26, քանի որ վարչապետի աշխատակազմն ամբողջովին չի տեղափոխվել կառավարության շենք: Մենք տեղեկացանք, որ Բաղրամյան 26-ում է նստելու նաև «Հայաստան» հիմնադրամը, որն արդեն իսկ տեղափոխվել է այնտեղ։ Մեր տեղեկություններով` հետաքրքիր «ռակիրովկա» է տեղի ունենալու նաև Մաշտոցի 47-ի հետ կապված, որի առնչությամբ մամուլը գրեց, որ այն դառնալու է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակը, որն այժմ տեղակայված է Բաղրամյան 26-ում: Մեր աղբյուրների փոխանցմամբ` դեռ վերջնականապես հայտնի չէ, թե որտեղ է լինելու Փաշինյանի տիկնոջ նոր գրասենյակը, քննարկվում է նաև Հանրապետության հրապարակ տեղափոխվելու տարբերակը։ Փոխարենը հայտնի է, որ Պետական վերահսկողական ծառայությունը` Դավիթ Սանասարյանի ղեկավարությամբ, տեղափոխվելու է Մաշտոցի 47: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/118681.html?fbclid=IwAR0erdxmB5SjCWzPOdfv82S2dIrbTdG6xgkRacoydvvY92DByxqIcDTzQBA

© factor.am

Առնչվող Հոդվածներ