Աղջիկների ակումբ

Անցյալ դարերի կանայք չէին ամաչում հասարակական վայրերում կրծքով կերակրելուց. ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին Դուք (լուսանկարներ)


Շատ կանայք ամաչում են հասարակական վայրերում իրենց երեխային կերակրել կրծքով: 

Ինչ-որ մի ընթացք կար, երբ մարդկանց համար արհեստական ու ոչ բնական էր թվում երեխային կրծքով կերակրելը: Այդ ժամանակ կուրծքը դարավ սեքսուալություն խորհրդանշող առարկա և շատ կանայք ամաչում էին իրենց երեխաներին կերակրել: 

Սակայն, եկեք հիշենք մի քանի բան պատմությունից.

Եվ այսպես, բոլորին էլ հայտնի է, որ նախկինում ընտանիքները միասին էին ապրում: Մեկ տան մեջ կարող էր լիներ մի քանի կին և բազում երեխաներ: Այդ ժամանակ շատ բնական էր երեխային կրծքով կերակրել զրույցի ժամանակ, սուրճ, թեյ խմելու, կամ էլ զբոսանքի ժամանակ: Ոչ ոք չէր մտածում, որ դա ինչ-որ ամոթալի կամ էլ անբարոյական բան է: Կանայք, նույնիսկ չէին էլ մտածում, որ կուրծքը կարելի է ինչ-որ կտորով կամ շորով ծածկել, որպեսզի ոչ ոք չտեսնի: Երեխային կրծքով կերակրելը պարտադիր էր և հասարակությունը դրան նորմալ էր վերաբերում: 

Ի՞նչ էին անում բարձր խավի կանայք

Արխիվային լուսանկարներից պարզ է դառնում, որ արիստոկրան, բարձր խավի կանայք նույնպես չէին ամաչում կրծքով կերակրելուց, նույնիսկ այդպես լուսանկարվում էին: Շատ լուսանկարներում կանայք հանդես են եկել բաց կրծքով և երեխային կերակրելուց: 

Դուք ինչպե՞ս եք վերաբերվում կրծքով կերակրմանը հասարակական վայրերում: Քննադատո՞ւմ եք այն կանանց, ովքեր չեն ամաչում իրենց կրծքից:

Առնչվող Հոդվածներ