Աշխարհ

Աշխարհի ամենաբարի հսկայի դժբախտ վախճանը. նա ողջ մոլորակի ամենաբարձրահասակ մարդն էր (լուսանկարներ)


Այս հսկային ողջ աշխարհը գիտի: Ռոբերտ Պերշինգ Ուոգլոուն մահացել է 80 տարի առաջ, սակայն մինչև հիմա համարվում է երկրագնդի ամենաբարձրահասակ մարդը:

Իսկ հիմա ամենահետաքրքիր փաստը, որը գրանցվել է Գինեսի ռեկորդի գրքում. Ռոբերտի հասակը 272 սմ էր, կշռում էր 199 կգ:

Ի՞նչ է հայտնի նրա մասին

Հսկան ծնվել է 1918 թվականին ամերիկյան Իլինոյս նահանգում: Նրա ծնողները սովորական հասակ ունեին: Մինչև 4 տարեկանը նա մեծանում էր սովորական երեխաների նման: Սակայն դրանից հետո Ռոբերտը սկսեց սովորականից արագ և շատ մեծանալ: Այսպես, 8 տարեկանում նրա հասակն արդեն 188 սմ էր, իսկ 18-ում՝ 254 սմ: Դժվար չէ կռահել, որ 18-ամյա Ռոբերտն արդեն հայտնի էր: Կոշիկ և հագուստ նրա համար ուղղակի անհնար էր գնել սովորական խանութում: Ամբողջը հատուկ պատվերով էին կարում: Շատ հաճախ նվիրում էին:

UNITED STATES — APRIL 15: Robert Wadlow, Tallest Person In The World In New York On April 15Th 1937 (Photo by Keystone-France/Gamma-Keystone via Getty Images)

Նրա նկատմամբ մարդիկ լավ էին տրամադրված և նրան անվանում էին «բարի հսկա»:

Ռոբերտը ապրել է 22 տարի: Բանն այն է, որ արագ աճի հետ նրա մոտ առողջական խնդիրներ էին նկատվում. նա իր ոտքերի կեսն էր զգում։ Ասում էին, որ նրա մոտ ախտորոշվել է նաև հիպոֆիզի ուռուցք, այդ պատճառով էլ տղան քայլում էր սարքերի օգնությամբ:

Նրա թաղման արարողությանը մասնակցել է շուրջ 40 հազար մարդ: Սա հարգանքի նշան էր աշխարհի ամենաբարի հսկային: 

Առնչվող Հոդվածներ