Աշխարհ

Աշխարհի ամենաթանկարժեք մարգարիտները. դրանք մեծացնելու համար հսկայական ջանքեր են գործադրվում




Ավստրալիայի ափամերձ տարածքներում են գտնվում աշխարհի ամենամեծ ու ամենաթանկարժեք մարգարիտների տնտեսությունները: Կատարյալ համրավելու համար մարգարիտը, ընդհանրապես, պետք է բավարարի հետևյալ չորս պահանջներին.

  • Այն պետք է կատարյալ դնդաձև լինի:
  • Չպետք է մակերևույթին թերություններ ունենա:
  • Պետք է փայլուն լինի:
  • Պետք է մեծ լինի:

Ավստրալական մարգարիտն ամենաթանկարժեքն է համարվում, քանի որ բավարարում է այս բոլոր պահանջներին:

Այն կատարյալ գնդաձև է: Մարգարիտներն, առհասարակ, տարբեր ձևեր  են ունենում, սակայ միայն ամենաիրական մարգարիտներն են գնդաձև:

Ավստրալական մարգարիտներն իրենց մակերևույթին չունեն թերություններ: Ոստրեներին բավարար քանակությամբ սննդարար նյութեր բերում են Ավստրալական ափերի աղի ջրերը, ինչն էլ ազդում է դրանց տեսքի վրա: Ոստրեներին մանրամասնորեն խնամելու դեպքում հնարավոր է խուսափել դրանց հիվանդացումից: Թե ինչ առողջական վիճակում է ոստրեն՝ արտահայտվում է մարգարտի մակերևույթի վրա:

Ամենաթանկարժեք մարգարիտները շողում են: Մարգարիտը կազմավորվում է 2-3 տարվա ընթացքում, ինչը նշանակում է, որ այն բազմաթիվ շերտեր ունի: Արտաքին կատարյալ փայլ ունենալու համար մարգարտի բոլոր շերտերն իրենց հերթին փայլուն ու առողջ պիտի լինեն:

Ավստրալիայում «բնակվում են» ավստրալական Հարավային ծովի ամենախոշոր ոստրեները՝ pinktada maxima, որոնք էլ ստեղծում են ամենամեծ ու գեղեցիկ մարգարիտները:

Առնչվող Հոդվածներ