Սպորտ

Աշխարհի կրկնակի չեմպիոնը վնասվածք է ստացել բջջային հավելվածի պատճառով:

Բիաթլոնի աշխարհի կրկնակի չեմպիոն նորվեգացի Վետլե Շոստադ Քրիստիանսենը վնասվածք է ստացել բջջային հավելվածի պատճառով:

Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, մարզիկը մի խաղ է խաղացել, որի ժամանակ պետք է տարբեր «գանձեր» գտնել, որոնք թողնում են մյուս օգտատերերը: «Գանձի» որոնման համար Քրիստիանսենը ցատկել է երեք մետր բարձրությամբ կամրջից:

Որոշ ժամանակ անց բիաթլոնիստի մոտ ծնկի հետ կապված խնդիրներ են առաջացել, և նրան բժիշկների օգնությունն է անհրաժեշտ եղել:

«Անիմաստ վնասվածք է: Բժիշկները եզրահանգման են եկել, որ ես այն ստացել եմ ընկնելու հետևանքով: Ես միանգամից հասկացա, որ կարող էի այն ստացած լինել հինգ տարի առաջ, երբ ցատկել եմ կամրջից: Այն ժամանակ ես ուժեղ ցավ էի զգացել:

Ես «գանձ» էի որոնում, որն իրականում ֆոտոժապավեն էր: Խաղի կանոնների համաձայն՝ ես պետք է դրա փոխարեն ինչ-որ բան թողնեի, սակայն այնպիսի ցավ էի զգում, որ ոչինչ չեմ կարողացել թողնել: Դեռևս պարզ չէ՝ վիրահատությունը կլուծի հարցը, թե ոչ: Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի», — մարզիկին մեջբերում է տեղի աղբյուրը:

Առնչվող Հոդվածներ