ԳԻՏՈՒԹՅՈՒՆ/ՏԵԽՆԻԿԱ

Ապագա iPhone 12-ը կարող է համալրվել ևս մեկ հատկությամբ, ինչն այն կդարձնի Apple-ի պատմության ամենահզոր սմարթֆոնը


Նոր սերնդի iPhone-ը, հավանաբար, կներկայանա նորագույն թարմացումներով՝ առավել արագ պրոցեսորով, նորագույն iOS համակարգով, 5G ցանցի անլար կապով և շատ այլ նորարարություններով, որոնք iPhone 12-ը կդարձնեն Apple-ի պատմության մեջ թողարկված ամենահզոր սմարթֆոնը: 

Այս մասին գրում է CNN-ը՝ հավելելով, որ այդ ամենից բացի սմարթֆոնն իսկապես տպավորիչ կդառնա էկրանի թարմացման բարձր հաճախականության (արագության) շնորհիվ: Ըստ որոշ աղբյուրներից արտահոսած տվյալների՝ նորագույն մոդելի էկրանի թարմացման հաճախականությունը կարող է կազմել է 120 հերց: Դա նշանակում է, որ էկրանը կարող է 120 տարբեր պատկերներ ցուցադրել մեկ վայրկյանում:

iPhone-ի ներկայիս էկրանը, ինչպես և շատ սմարթֆոնների և համակարգիչների դեպքում, ներկայանում է 60 հերց հաճախականությամբ կամ 60 կադր՝ մեկ վայրկյանում արագությամբ:

Android համակարգով աշխատող առաջադեմ սմարթֆոններն, ինչպես օրինակ Samsung Galaxy S20-ը, Google Pixel 4-ը կամ OnePlus 8 Pro-ն ներկայանում են 90 հերց կամ 120 հաճախականությամբ:

Առնչվող Հոդվածներ