ՀասարակությունՔաղաքականություն

Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար ունի:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում է ստորագրել, որովվ Գևորգ Բաբայանը նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի  3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»   օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ 1.Գևորգ Բաբայանին՝ 2018 թվականի նոյեմբերի 1-ից նշանակել Երևանի Աջափնյակ  վարչական շրջանի ղեկավար։ 2.Ընդունել ի գիտություն, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արտավազդ Սարգսյանի լիազորությունները՝  համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի,  համարվում են դադարած  2018թ. նոյեմբերի 1-ից»:

Առնչվող Հոդվածներ